Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է: Նոր աշխատանքը, բնակության նոր պայմանները, նոր ծանոթները կարող են Ձեզ հանել հուզական հավասարակշռությունից: Բացասական մտքերը կարող են լինել չզսպվածության պատճառ և պետք է սովորել ազատվել դրանցից: Սակայն պետք չէ սեփական անզսպվածությունը գցել արտաքին գործոնների վրա: Որքան Դուք ունենաք հմտություններ և գիտելիքներ, այնքան վստահ կլինեք և ավելի հեշտ կվերահսկեք Ձեր հույզերը:

Եթե չկառավարեք Ձեր այնպիսի հույզերը, ինչպիսիք են՝զայրույթը, գրգռվածությունը, ապա շատ հեշտ կարող եք վիրավորել մյուսներին: Մինչև արտահայտել սեփական զայրույթը նախ մի պահ մտածեք ինչո՞ւ է այդ մարդը իրեն այդ կերպ պահում: Հնարավոր է որպես նպատակ չի եղել Ձեզ վիրավորելը, հնարավոր է, որ ընդամենը ցանկացել են Ձեր ուշադրությունը գրավել, Ձեզնից որևէ հուզական արձագանք ստանալ, որը շփման համապատասխան հմտություններ չունենալու դեպքում այլ կերպ են արտահայտել: Եթե հաշվի առնել բոլոր հանգամանքները, ավելի հեշտ կլինի ներել մյուսների սխալները և չզայրանալ:

Հույզերը կարգավորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են: Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու օրգանիզմում պարունակվող հորմոնները և արյան մեջ թթվածնի պարունակությունը փոխվում են: Իսկ սրանից լավանում է տրամադրությունը: Պարտադիր չէ լինի կոնկրետ որևէ սպորտաձև, այլ կանոնավոր զբոսանքները և ակտիվ հանգիստը ևս կարող են լինել: Կարող եք Ձեր սեփական տանը ունենալ փոքր տանձիկ, և երբ զայրացած լինեք զայրութը հանեք տանձիկից, և ոչ շրջապատի մարդկանցից: Չի կարելի մոռանալ նաև առողջ սննդի մասին, օրվա ճիշտ սննդակարգի, քուն-արթմնի վիճակ շրջափուլերի պահպանման մասին:

«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան

Հեռախոս. +374 10 24 20 24

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ